Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են «ոգևորելու» պետությունը կործանող պատուհասները

Երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են  «ոգևորելու» պետությունը կործանող պատուհասները
30.07.2024 | 13:00

Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական (և ոչ միայն քաղաքական) լուզեռները, անձնական հաճույքների և ինչ-որ վարկանիշ ձեռք բերելու համար պետական բյուջեն մսխող, պետությունը կործանող պատուհասները:

Հ.Գ. Մի առիթով Արցախյան առաջին պատերազմում հաղթած գեներալի հարցրեցի, թե ի՞նչ են զգում, երբ գերագույն հրամանատարը դավաճան-կապիտուլյանտ-պարտված քաղաքական գործիչ է, իսկ բանակն էլ ղեկավարում է սպայի կոչումը պղծած, բանակի հետ կապ չունեցող մեկը: Գլուխը կախեց, լռեց:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ